Հայաստան - Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։ 



Հյուրերի կազմում երկուական գոլ խփեցին սաուդյան «Ալ Նասրի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ժոաու Ֆելիշը։


Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կկայանա Երեւանում, սեպտեմբերի 9-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Մրցակիցը Իռլանդիայի ազգային հավաքականն է։