Համաձայնագիրը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի, ինչպես նաև լայն աշխարհագրության համար. Ալիև

«Մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար և կարևոր դեր է խաղում դրան ավելի գլոբալ բնույթ հաղորդելու գործում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Ալիևը նաև նշել է, որ նախորդ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։

Ադրբեջանի նախագահը կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ նշելով․«Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակի դեր»,- հայտարարել է նա: