Հայաստանում հաղթանակը ժողովրդի ձեռքում է, ոչ թե օրացույցի. Շարունակեք զգուշորեն երազել տանիքներում. Խաչատրյան

Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Հայաստանում հաղթանակը ժողովրդի ձեռքում է, ոչ թե օրացույցի։


Հայաստանի քաղաքացին վաղուց ընտրել է խաղաղության և ապագայի ուղին։


2021-ին ժողովուրդը ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին ակնկալելով խաղաղ ու ստեղծարար ապագա։


Ապագան այսօր է, և ժողովուրդը այլևս չի խաբվելու ձեր օրապահիկների (մեկօրյա սննդի) պլաններով։


2026-ին մեր հայրենակիցները ընտրելու են խաղաղության ամրապնդումը։


Որովհետև, երբ հայրենիքը վտանգված էր, մենք էինք մարտադաշտում։

Իսկ դուք, առաջնագիծ գալու փոխարեն,

մի քանի գռոշ նվիրատվությամբ հայրենասեր ձևացաք։

Սա է իրականությունը, սա է ձեր ձևը։


Հայաստանում 670.000 քաղաքացի ոչ թե «փոքրիկ խմբակ» է, այլ ուժ, որի կամքը անտեսելն անհնար է։


Շարունակեք զգուշորեն երազել, տանիքներում…