Փլուզում Գորիսի տներից մեկի մուտքի հատվածում․ փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից։