Վաղվանից՝ նոյեմբերի 15-ից, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է․ ՆԳՆ ոստիկանության հիշեցումը

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։


Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝


  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր է կամ դրանից պակաս։


Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։


Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։