ԵՄ-ն ներդրումներ է կատարում Հայաստանի համապարփակ անվտանգության ապահովման գործում «Դիմակայունության և աճի ծրագրի» միջոցով

ԵՄ-ն ներդրումներ է կատարում Հայաստանի համապարփակ անվտանգության ապահովման գործում «Դիմակայունության և աճի ծրագրի» միջոցով: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի Ֆեյսբուքի էջից:


 

Հաղորդագրությունում ներկայացվում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթը:

«Ժողովրդավարության, դիմակայունության, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների զորեղացումը կարևոր է ավելի ուժեղ Հայաստան կերտելու համար:

 
Այս միտքն ընդգծեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսնը, ելույթ ունենալով «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում, որը կազմակերպվել էր Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը (ԿԳԱՃ) կազմակերպության կողմից:
 

Մեր օրինակն է փոխկապակցվածության ոլորտը. Եվրոպական միությունը ներդրումներ է կատարում ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես՝ Հյուսիս–Հարավ երթուղու և Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ուղղությամբ, որը կնպաստի էլեկտրաէներգիայի առևտրի ընդլայնմանը Վրաստանի հետ։

 
Շնորհակալություն ԿԳԱՃ–ին համաժողովի արդյունավետ կազմակերպման և հրավերի համար»,- նշված է հաղորդագրությունում։