ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «լավատեսության որևէ հիմք չի տեսնում» Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու հարցում, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները մեծապես տարբերվում են։ Այս մասին Գուտերեշը հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Ես լավատես
չեմ Ուկրաինայում կարճ ժամկետում խաղաղության գործընթացի հարցում։ Մեր
դիրքորոշումը շատ հստակ է. մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բայց այնպիսին, որը
լուծման կհանգեցնի ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր
ասամբլեայի բանաձևերի հիման վրա»,- նշել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը կտրականապես դեմ է հաշտության գաղափարին և պնդում է
գլոբալ գործարքի անհրաժեշտությունը, որին «չափազանց դժվար է հասնել»։
«Հետևաբար վախենամ
եմ, որ մենք կարող ենք լինել այս պատերազմի ականատեսը առնվազն ևս որոշ ժամանակ, միաժամանակ
բռնությունն այժմ հատկապես դրամատիկ է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի
քաղաքացիական բնակչության վրա, ինչը միանգամայն ցավալի է»,- ավելացրել է
Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարն ասել է, որ լավատես չէ այս հարցում, քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի
դիրքորոշումները մեծապես տարբերվում են։ Ուկրաինան ցանկանում է պահպանել իր
տարածքային ամբողջականությունը, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է գրավել Ուկրաինայի
տարածքի մեծ մասը։