Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նա նշել է, որ գլոբալ անվտանգության ոլորտում
իր երկրի առաջնահերթ խնդիրը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։
«Առաջին ալիք»-ի եթերում Վրաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Թբիլիսիի համար առանձնահատուկ
նշանակություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը։
«Խոսելով
գլոբալ անվտանգության մասին՝ մենք նախ պետք է սկսենք մեր հարևանների հետ հարաբերություններից։
Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի
և Թուրքիայի հետ, և բոլոր երեք երկրների հետ հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր
են»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Նա նաև հիշեցրել
է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի
նախարարների առաջին հանդիպումը։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ
այդ ձևաչափը կշարունակվի։
«Մենք պատրաստ
ենք մասնակցել տարածաշրջանի համար կարևոր հարցերի քննարկմանը»,- ընդգծել է նա։