«Բարձր եմ գնահատում ձեր դերը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման հարցում». Ալիևը պատասխանել է Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X սոցցանցի իր օգտահաշվում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին TruthSocial-ի օգտահաշվում նրա գրառման համար և կարևորել ԱՄՆ նախագահի դերը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման հարցում։


«Բարձր եմ գնահատում Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի անցկացման գործում: Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և նորից ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք: Մեր բարեկամությունը գնահատում եմ որպես մեծ արժեք»,- ասվում է Ադրբեջանի նախագահի գրառման մեջ: