Թուրքիան ոչ մեկին թույլ չի տա պղծել Երուսաղեմը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նոր համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը կրկին հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը
Գազայի հատվածի բնակիչների իրավունքների և Արևելյան Երուսաղեմի իրավունքի պաշտպանության
հարցում։ Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս հօգուտ արդարացի աշխարհի, «որտեղ ուժեղ
է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ ով ճիշտ է»։
Թուրքիայի նախագահը
ընդգծել է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը և իր դիրքորոշումները
պաշտպանելու պատրաստակամությունը. «Թուրքական դիվանագիտության լեզուն
քաղաքավարությունն է, իսկ նրա արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է
խաղաղության վրա: Սակայն սա չի նշանակում, թե մենք կլռենք կամ կնահանջենք լպիրշության
առջև: Մենք վճռականորեն կդիմակայենք նրանց, ովքեր տարածաշրջանում սերմանում են անկայունություն
և արյունահեղություն»:
«Նրանք, ովքեր
կարծում են, թե կարող են անվտանգություն ապահովել հալածանքների և անմեղ երեխաների
մահվան գնով, կպարտվեն և կխեղդվեն իրենց թափած արյան մեջ։ Մենք չենք նահանջի
Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքների պաշտպանությունից»,- հավելել է
Թուրքիայի նախագահը։