ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան հակաֆաշիստական «Անտիֆա» շարժումը «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։
«Ես գոհունակությամբ հայտնում եմ ԱՄՆ մեր բազմաթիվ
հայրենասերներին, որ ես «Անտիֆա»-ն ճանաչում եմ հիվանդ, վտանգավոր, ձախ արմատական
աղետ, խոշոր ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը
հետաքննություններով է սպառնացել նրանց, ովքեր կֆինանսավորեն այս շարժումը. «Ես
նաև համառորեն առաջարկում եմ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել «Անտիֆա»-ին
ֆինանսավորողների նկատմամբ՝ բարձրագույն իրավական չափանիշներին և պրակտիկային
համապատասխան»։
Առայժմ պարզ չէ,
թե ինչ իրավական ուժ ունի Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը
հայտնել է, որ Սպիտակ տունը պատրաստում է քաղաքական բռնության և ատելության խոսքի
վերաբերյալ հրաման։