ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է РБК -ն՝ հղում անելով երկու աղբյուրների։
Պարբերականի
տեղեկություններով՝ Կոզակը դիտարկում է «բիզնեսով զբաղվելու տարբեր առաջարկներ»։
Կոզակի
հրաժարականի մասին հայտնել են նաև լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը և քաղաքագետ Արկադի
Դուբնովը՝ հղում անելով աղբյուրներին։
Կոզակը Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինի ամենավաղեմի համախոհներից մեկն է։ Նրանք միասին աշխատել են Սանկտ
Պետերբուրգի քաղաքապետարանում 1990-ականներին։
Օգոստոսի սկզբին The
New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ դեռևս 2022 թվականին
Կոզակը խորհուրդ է տվել Պուտինին չներխուժել Ուկրաինա, իսկ 2025 թվականին առաջարկել
է Ռուսաստանի նախագահին սկսել խաղաղության բանակցություններ և իրականացնել ներքին բարեփոխումներ
Ռուսաստանում, այդ թվում՝ կառավարությանը ենթարկել ուժային կառույցները։