Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնաբերել է բազմաթիվ բանանի տուփեր, որոնցով Ռուսաստան է ներմուծվել 20 միլիարդ ռուբլուց ավելի արժողությամբ կոկաին:
ԱԴԾ-ն հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի նավահանգստում
առգրավվել է Էկվադորից նավով բերված ավելի քան 1.5 տոննա կոկաին։ Սև շուկայում խմբաքանակի
արժեքը գերազանցում է 20 միլիարդ ռուբլին։ Հարուցվել է քրեական գործ։
Տեսանկարահանման կադրերում երևում են կոնտեյներում
գտնվող տասնյակ բանանի տուփեր։ «Հիմա կսկսենք բացել տուփերը»,- կադրի հետևից հնչում
է ձայնը։