Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.


Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել.


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Ալեքսանի Կոստանյանին»,- ասված է հրամանագրում: