Պորտուգալիան հայտարարել է Պաղեստին Պետության ճանաչման մասին

Պորտուգալիան հայտարարել է Պաղեստին Պետության ճանաչման մասին: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման նախօրեին, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև Պաղեստին Պետության ճանաչման հարցը։


Ավելի վաղ նման քայլի մասին հայտարարել էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կառավարությունները: