Պորտուգալիան ևս պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը՝ հետևելով Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի օրինակին

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, մեկնաբանելով Պաղեստինի պետության ճանաչումը Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, այն անվանել է «տխուր օր բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են իրական խաղաղություն»։


Սեպտեմբերի 21-ին Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի իշխանությունները։ Նրանց է միացել նաև Պորտուգալիան:


«Պաղեստինի պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հիմնարար, անփոփոխ և հիմնական գծի իրագործումն է: Պորտուգալիան հանդես է գալիս հօգուտ երկու պետությունների ստեղծման՝ որպես միակ ուղի դեպի արդար և երկարատև խաղաղություն»։

 


Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ Պորտուգալիայի մշտական ​​​​ներկայացուցչության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Պաուլու Ռանժելը։


«Դա չի օգնի ոչ մի պաղեստինցու, չի օգնի ազատել ոչ մի պատանդի և չի օգնի մեզ հասնելու համաձայնության իսրայելցիների և պաղեստինցիների միջև։ Դա միայն կխրախուսի խավարի ուժերին»,- գրել է Իսրայելի նախագահը X սոցիալական ցանցում կիրակի՝ սեպտեմբերի 21-ին։