Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելին մեղադրել է պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության մեջ։
Այս մեղադրանքներից անմիջապես
հետո Էրդողանի ելույթի հեռարձակման ձայնն անջատվել է։
Թուրքիայի ԱԳՆ-ն այս
կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ և ընդգծել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի
բարձր մակարդակի նստաշրջանում պետությունների և կառավարությունների ղեկավարներին ելույթի
համար հատկացվել է հինգ րոպե, իսկ մյուս ելույթ ունեցողներին՝ երեք րոպե։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության՝
ծափահարությունների պատճառով նախագահ Էրդողանի ելույթը երկարաձգվել է հատկացված ժամանակից,
ինչի արդյունքում բարձրախոսը ավտոմատ կերպով անջատվել է հինգ րոպե անց՝ տեխնիկական
խնդիրների պատճառով։ Նա ավելի ուշ ավարտել է իր ելույթը։ Նմանատիպ իրավիճակ տեղի է ունեցել նաև Ինդոնեզիայի
նախագահի ելույթի ժամանակ։