ՊԵԿ նախագահը 5 օրով մեկնում է Տաջիկստան՝ ԵԱՏՄ–ի և ԱՊՀ–ի նիստերին մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին 5 օրով  գործուղում է Տաջիկստան։


Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 51-րդ և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 81-րդ նիստերին մասնակցելու նպատակով:


Էդուարդ Հակոբյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:


Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 2 4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։