Լեհաստանը որոշել է բացել սահմանը Բելառուսի հետ

Լեհաստանը սեպտեմբերի 25-ին կբացի Բելառուսի հետ սահմանային անցակետերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ բացելով կառավարության նիստը։


«Մենք ներքին գործերի նախարարի և վարչակազմի հետ որոշել ենք կրկին բացել Բելառուսի հետ սահմանային անցակետերը։ Որոշումը կստորագրվի այսօր»,- ասել է Տուսկը։


Լեհաստանի վարչապետը հավելել է, որ սահմանը բաց կլինի չորեքշաբթի կեսգիշերից հինգշաբթի։