Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
«Իրանն աջակցում է խաղաղությանը և կայունությանը։ Մենք հավատում
ենք, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության,
վստահության և փոխադարձ զարգացման վրա։ Այս համատեքստում Իրանն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»,- ընդգծել է Փեզեշքիանը։