ՀՀ-ն դիտարկում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը․ վարչապետի մոտ քննարկվել են ֆինանսական և անվտանգային ասպեկտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։


Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։



Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: