Հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին. Ալեն Սիմոնյան

ՔՊ-ում իմփիչմենթի լսումների վերաբերյալ նույնիսկ քննարկում չենք ունենում լսումներ են, թող լսումներ անեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագհահ Ալ;են Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմփիչմենթի վերաբերյալ լսումներին:


Նրա խոսքով՝ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչ կրկնել են փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ այստեղ կրկնեն:


«Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում, առաջին անգամ եմ այսօր լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություններ: 4.5 տարի է անցել, ընտրություններին մնացել է 8 ամիս, առաջին անգամ լսում եմ, որ ընդդիմությունն ասում է արտահերթ ընտրություններ»,- ասաց Սիմոնյանը: