ՍԴ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքերի բողոքարկման դիմումների քննարկման ընթացքում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց, որպեսզի ՀՀ նախագահը, որպես վկա հրավիրվի ՍԴ և ասի, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակվել հունիսի 20-ին եւ ասաց, որ պատրաստվում է միջնորդել, նաև ՄԻՊ-ին, որպես վկա հրավիրել, քանի որ անհրաժեշտ է տեղեկատվություն՝ ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Թովմասյանի միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։
Դատարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայացուցիչ, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով միջնորդությանը, ասաց․ «Ներկայացված միջնորդության հիմքում Սահմանադրական դատարանի հարգարժան դատավոր պարոն Թովմասյանը ներկայացրեց, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որպեսզի նախագահը հայտնի, թե մասնավորապես իր նկատառմամբ ճնշում եղել է, թե չէ։ Նույն տրամաբանությամբ, կարծում եմ՝ ընտրական գործընթացում մասնակից դարձած ցանկացած պետական մարմնի կարող ենք հրավիրել, օրինակ ՀՌՀ նախագահին, որպես որոշակի դերակատարություն ուցեղ հրավիրենք հարցնենք՝ իսկ ձեր վրա ճնշում եղե՞լ է, թե ոչ։ Համապատասխան տրամաբանությամբ շարժվելու դեպքում գործի քննությունը կարող է տեւել ոչ թե 15 օր, այլ տարիներ»։
Գրգորյանի խոսքով՝ որևիցե տրամաբանություն, գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք ենթակա չէ․ «Բացի այդ, ինչը վերաբերվում է ՄԻՊ-ի կողմից, ճիշտն ասած մեր համար հստակ չեղավ, թե ինչի մասին է խոսքը․ Մարդու իրավունքերի պաշտպանի՝ որպես ինտսիտուտ, ներկայացվող ո՞ր զեկույցի մասին է խոսքը, որը չի հրապարակվել կամ հայտարարության, որովհետեւ պաշտպանը, ոչ որպես ՄԻՊ, այլ որպես ՀՀ քաղաքացի կարող է իր դիրքորոշումն ունենալ, բայց դա չեմ կարծում այս դեպքում քննարկաման ենթակա է, այդպես շատ քաղաքացիներ կարող են իրենց դիրքորոշումն ունենալ, ուստի ուզում եմ հասկանալ ՄԻՊ-ի կոնկրետ ո՞ր լիազորությունների իրականացման շրջանակում եւ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը», - հավելեց նա։
ՔՊ ներակայացուցիչը ասաց, որ հնչեցվել է դիրքորոշում առ այն, որ որևիցե կանոնակարգում չկա նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչություն իրականացնելու վերաբերյալ եւ հակադարձելով ասաց․ «Կուզեմ բարձր դատարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ կա, այդ կանոնակարգումը կա եւ բացահայտվում է մասնավորապես ԸՕ 19-րդ հոդվածի 1-ին մասին՝ 1-ին եւ 2-րդ պարբերություններով։ Մասնավորապես առաջին մասի առաջին պարբերությունը նշում է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրոթյուններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորութոյւններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինասնական թափանցիկություն ապահովելու սույն օրենսգրքով սահմանված կանոնները»։
Գրիգորյանն ընդգծեց․ «Բայց այս միջնորդության քննության շրջանակներում ավելի կարեւոր է երկրորդ պարբերությունը, որը նշում է՝ նախընտրական քարոչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատված քարոզչության իրականացումը, իսկ քարոզչության իրականացումը օրենսգրքով սահմանափակվում է լռության օրերին»։