Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսական նավթի մատակարարումները Թուրքիա սեպտեմբերին նվազել են՝ հասնելով ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թրեյդերներին:.
LSEG-ի տեղեկություններով՝
Urals ապրանքանիշի նավթի ներմուծումը այս ամիս կարող է կազմել մոտավորապես 1.2
միլիոն տոննա՝ հունիսին գրանցված մոտ 1.6 միլիոն տոննայի համեմատ։
Նվազումը բացատրում
են այլ տեսակի նավթի մրցակցությամբ, պատժամիջոցների ճնշմամբ և քաղաքական գործոններով։
Չնայած
մատակարարման կրճատմանը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
վստահություն էր հայտնել, որ Անկարան կշարունակի Ռուսաստանի հետ իր շահավետ
առևտրատնտեսական համագործակցությունը որոշակի ոլորտներում։