Դավիթ Խուդաթյանը ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին է ներկայացրել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարությունը:


 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։


 

Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։


 

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։