Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամայել է մշակել օրինագիծ, որը պետք է զգալիորեն խստացնի պատասխանատվությունը երեխաների և կանանց դեմ ուղղված հանցագործությունների համար, նախատեսում է նաև մահապատժի վերականգնում։
Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը բացատրել է, որ Ժապարովի որոշումը կապված է Բարսկուն գյուղի 17-ամյա Այսուլու Մ.-ի դաժան սպանության հետ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին և ցնցել է հանրությանը։ «Նախագահն անձնական հսկողության տակ է վերցրել անչափահաս աղջկա սպանության գործը: Նրա համոզմամբ՝ երեխաների և կանանց դեմ ուղղված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»,- հավելել է Ալագոզովը։