Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են կառավարությունից:


Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը:


Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: