Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձեռք բերված խաղաղության կապակցությամբ։
Անտոնիու Կոշտան այս մասին հայտարարել
է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովում։
«Ես ուզում եմ շնորհավորել
Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին։ Կարծում եմ, որ ձեր կողմից ձեռք
բերված խաղաղությունը կարևոր պահ է Եվրոպայի համար։ Այն ցույց է տալիս, որ
խաղաղության հնարավոր է հասնել, և հանուն խաղաղության մենք պետք է կատարենք մեր
պարտականությունները»,- նշել է նա։