Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք հնարավոր պաշտպանական համագործակցությունը. Զելենսկի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են անցկացրել Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:


«Մենք խոսել ենք Ուկրաինայում արդար խաղաղության համար դիվանագիտական ջանքերի, էներգետիկ և հնարավոր պաշտպանական գործընկերության մասին։ Համաձայնեցրել ենք հետագա շփումները։ Շնորհակալ եմ Ադրբեջանին՝ աջակցության համար»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը։