Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական նավթի գնումը մասնավոր նավթավերամշակման ընկերությունների որոշումն է: Այսպես է նա արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ դադարեցնել Ռուսաստանից էներգառեսուրսների գնումները, փոխանցում է Bloomberg-ը։
«Ըստ
էության, դա մասնավոր ընկերությունների, դիստրիբյուտորների և նավթավերամշակման ընկերությունների
որոշումն է»,-
հայտարարել է թուրք նախարարը։
Նա
նաև ասել է, որ Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից։
«Մենք
չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա։ <…> Մենք պայմանավորվածություններ ունենք
Ռուսաստանի հետ։ Ձմեռը գալիս է։ Մեզ պետք է գազ ստանալ Ռուսաստանից, Ադրբեջանից և
Թուրքմենստանից»,- հստակեցրել
է Բայրաքթարը։