Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։


Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Գազայում տիրող իրավիճակը։ Էրդողանը նշել է, որ Վաշինգտոն կատարած վերջին այցն ամրապնդել է թուրք-ամերիկյան կապերը, հատկապես՝ պաշտպանության ոլորտում, և ընդգծել է համագործակցության ընդլայնման կարևորությունը։


Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իսրայելի հարձակումների դադարեցմանը՝ որպես հաջող կարգավորման հիմնական պայման։