Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգում վեց մարդ է մահապատժի ենթարկվել ահաբեկչության, անջատողականության և Իսրայելի հետ կապերի համար: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը՝ հղում անելով դատական մարմիններին։
«Բոլոր իրավական ընթացակարգերի ավարտից և Իրանի գերագույն դատարանի հավանությունը ստանալուց հետո այսօր առավոտյան ի կատար է ածվել վեց ահաբեկիչների և անջատողականների դատավճիռը, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում վնաս են հասցրել Խուզեստանի անվտանգությանը ՝ կատարելով մի շարք զինված գործողություններ և պայթեցումներ»,-հայտնում է գործակալությունը: