Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր

Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների դեմ զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան և հարակից Ազատության հրապարակը:


Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր: 


Այնուհետև ոստիկանությունը ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել Վրաստանի նախագահի վարչակազմի շենք ներխուժելու փորձ կատարած ցուցարարների դեմ։


Ցուցարարների ցրումից առաջ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ներկայիս գործողությունը դուրս է գալիս  հավաքների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերից։