Գոռ Սահակյանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ

Գոռ Սահակյանը (71 կգ) Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 154 կգ։


Հրում վարժությունում նա 3 անգամ չհաղթահարեց 182 կգ-ը ու դուրս մնաց հետագա պայքարից։


Նշենք, որ Գոռ Սահակյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։