Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեսաուղերձի միջոցով հայտարարություն է տարածել «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգի հետ կապված սկանդալային միջադեպից հետո։
«Բարի երեկո բոլորին։ Ես կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն անցել է սահմանները։ Անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ փաստարկները ցանկացած անհրաժեշտ միջոցով։
Դիտել տեսախցիկների տեսագրությունները, կարդալ շուրթերից, անցնել պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր։ Ես վստահ եմ ինքս ինձ և իմ խոսքերի մեջ։ Գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Մեծացել եմ Կովկասում, գիտեմ բոլոր հասկացությունները, ես ճիշտ դաստիարակվել եմ։ Երբեք ինձ թույլ չէի տա նման բան անել։ Ես ունեմ շատ ընկերներ և ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ծիծաղելի է և նման է ինչ-որ կրկեսի։ Իմացեք, որ վստահ եմ իմ խոսքերի մեջ և պաշտպանում եմ դրանք, և ես պատրաստ եմ ամեն ինչի»,– ասել է Սպերցյանը իր Telegram ալիքում տեղադրված տեսանյութում։