Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիրների նկատմամբ՝ հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների օրը պետական հեղաշրջման և իշխանության տապալման կոչերի համար։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Մեղադրանքներ են առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին,
Մուրտազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին»,- հայտարարությունն
ընթերցել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ մեղադրանքները կապված են բռնությամբ
Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու
կոչերի, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու հետ։
Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա
ազատազրկում։