«Գոյություն ունեցող գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին դեմ հանդիման չափազանց կարևոր է դրսևորել համակողմանի քաղաքական համակարգում և համերաշխություն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ ձևավորվող նոր միջազգային
անվտանգության ճարտարապետության մեջ Թյուրքական պետությունների կազմակերպությունն
ունի ավելի կարևոր դեր խաղալու պոտենցիալ՝ որպես ուժերի միավորման խորհրդանիշ:
«Տասնամյակներ շարունակ հակամարտության վիճակում
գտնվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված
Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակադրված գործողությունները նույնպես ուղղված
են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- հայտարարել է
Բայրամովը և հավելել, որ 2023 թվականից հետո Հայաստանի հետ հարաբերությունների
կարգավորման համատեղ ջանքերն ու ուղիղ շփումներն ավելի ինտենսիվ են դարձել:
«Այս համատեքստում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում
կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու
համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային
պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»,- նշել է Ադրբեջանի
ԱԳ նախարարը:
Նա անդրադարձել է նաև Վաշինգտոնի
գագաթնաժողովի շրջանակներում հայտարարված TRIPP երթուղուն և դա համարել կարևոր քայլ տարածաշրջանում
կապերի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից: