Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։


Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։


Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։


Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընթացիկ վիճակի և հեռանկարների վերաբերյալ։


Ինչպես հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, «զրույցի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր»։