Էրդողանը հույս է հայտնել, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագիրը շարունակություն կունենա

«Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։


Նա նշել է, որ հուսով է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը շարունակություն կունենա։