«Չնայած Թբիլիսիում Նախագահական պալատի գրոհից անցել է արդեն չորս օր, ոչ մի կառույց կամ պետություն՝ ներառյալ ԱՄՆ-ը, Եվրամիությունը կամ ԵՄ առանձին երկրներ, հանդես չեն եկել վրաց ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը տապալելու փորձը դատապարտող հայտարարությամբ»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ
կառույցների հայտարարությունները կարելի է գնահատել որպես բռնության աջակցության
անուղղակի, բայց բավականին ակնհայտ արտահայտություն։
Կոբախիձեն նաև մեկնաբանել է Եվրոպական ժողովրդական
կուսակցության կոչը ԵՄ-ին, որը վերաբերում էր Բիձինա Իվանիշվիլիի և իշխող թիմի անդամների
նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Վրաստանի վարչապետը նշել է, որ այդ կոչը
հստակ ցույց է տալիս, թե ինչ աղետի է հանգեցրել եվրոպական բյուրոկրատիան: