Թուրքիան ուշադիր կհետևի Գազայում հրադադարի համաձայնագրի կատարմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնությունները։
«Հայտնում եմ մեծ գոհունակություն, որ ՀԱՄԱՍ-ի և
Իսրայելի միջև Թուրքիայի մասնակցությամբ բանակցությունները հանգեցրել են Գազայում հրադադարի
համաձայնագրի կնքմանը։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին,
որը ցուցաբերեց անհրաժեշտ քաղաքական կամք՝ Իսրայելի կառավարությանը քաջալերելու համար
գնալու հրադադարի, ինչպես նաև մեր եղբայրական երկրներին՝ Կատարին և Եգիպտոսին, որոնք
զգալի աջակցություն ցուցաբերեցին համաձայնագրի ձեռք բերման հարցում։ Թուրքիան ուշադիր
կհետևի համաձայնագրի իրագործմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում»,-
ասել է Էրդողանը. Նրա հայտարարությունը տարածել է Թուրքիայի նախագահի հաղորդակցությունների
դեպարտամենտը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի
պաղեստինյան խնդրի կարգավորմանն ուղղված իր ջանքերը՝ 1967 թվականի սահմաններում Պաղեստինի
անկախ պետության ստեղծման հիման վրա։