«Անհետ կորած անձանց որոնումը և հայտնաբերումը հաշտեցման հասնելու կարևոր գործոն են». ԵՄ-ին առաջարկվում է ստեղծել միասնական մարմին անհետ կորածների հարցերով

«Առաջարկում եմ Եվրամիությունում ստեղծել միասնական մարմին անհետ կորած անձանց հարցերով»: Այս մասին հայտարարել է նախկին պատգամավոր և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախկին անդամ Ռահման Չիշտին միջազգային համաժողովի ժամանակ՝ «Անհետ կորած անձանց խնդիրների լուծման համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» թեմայով։


«Եթե ցանկացած անձի նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտում է տեղի ունենում, ինչո՞ւ չկիրառել պատժամիջոցներ։ Տեղեկատվություն չտրամադրելը նույնպես միջազգային իրավունքի խախտում է։ Այս խնդրի լուծումը չպետք է սահմանափակվի միայն որոշումների ընդունումով և կոնվենցիաներով»,- նշել է նա։


Ռահման Չիշտին նաև կարծում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա անհետ կորած անձանց հարցերով հատուկ ներկայացուցիչ. «Անհետ կորած անձանց որոնումը,  ապացույցների ու փաստերի բացահայտումը կարևոր դեր ունեն հակամարտությունների լուծման համար: Հետևաբար հասարակություններն ու համայնքները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն անցյալի սխալները շտկելու և ապագայում դրանց կրկնությունը կանխելու ուղղությամբ: Անհետ կորած անձանց որոնումը և հայտնաբերումը կարևոր գործոն են հաշտեցման հասնելու և ավելի խորքային հարցեր լուծելու համար»: