Հզոր՝ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ֆիլիպինների ափերի մոտ

Ֆիլիպինների ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սեյսմոլոգիական և օդերևութաբանական կենտրոնը։


ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ 58 կիլոմետր խորության վրա։


Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ։


Ցունամիի սպառնալիքի մասին հայտարարել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA)։


«Հնարավոր են ցունամիի վտանգավոր ալիքներ երկրաշարժի էպիկենտրոնից 300 կիլոմետրի սահմաններում տեղակայված ափերում»,- ասվում է վարչության հայտարարության մեջ։


Երկրաշարժից հետո տարածաշրջանի մի քանի քաղաքների դպրոցներում չեղարկվել են պարապմունքները։ Հաղորդումներ են ստացվել շենքերի վնասման մասին։ Ցունամիի սպառնալիքի պատճառով հայտարարվել է տարհանում։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ մահացել է։