Բաքվում ձերբակալված ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել: Այս մասին այսօր «Կոմերսանտ»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսական
Telegram ալիքները հաղորդում են, որ ռուսական կողմն իր հերթին ազատ է արձակել
Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի՝ Երգիծանքի թատրոնի նախկին տնօրեն
Մամեդալի Աղաևին։
Ազատ
արձակումների վերաբերյալ որոշումը կայացվել է երկու երկրների նախագահների՝
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած
հանդիպման նախօրեին։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են
ունեցել նախագահների օգնականների մակարդակով. Յուրի Ուշակովը անմիջականորեն
աշխատել է իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ։
Ազատ
կարձակվե՞ն արդյոք երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին ձերբակալված այլ
ռուսներ ու ադրբեջանցիներ՝ հայտնի չէ։