Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է:
Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը, մի շարք ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: