Քոչարյանական Արմեն Գևորգյանն ու մի շարք ՔՊ-ական պատգամավորներ գործուղվել են Թուրքիայի Հանրապետություն

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ գործուղվելու են Ստամբուլ։ Այս մասին ԱԺ նախագահի որոշումը հրապարակված է խորհրդարանի կայքէջում։


Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը։


ԱԺ նախագահի մեկ այլ որոշմամբ ԵԽԽՎ հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստի, ինչպես նաև ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 8-11-ը Թուրքիայի Հանրապետության Գազիանթեփ քաղաք է գործուղվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։