ՌԴ-ի և Ադրբեջանի միջև զգացմունքների ճգնաժամ էր․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել։ Ըստ նրա, տեղի ունեցածը կարելի է որակել միայն որպես «զգացմունքների ճգնաժամ», որը պայմանավորված է ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ողբերգությամբ։


«Ես չէի ասի, որ մենք ճգնաժամ ենք ունեցել միջպետական հարաբերություններում։ Դա զգացմունքների ճգնաժամ էր, և դա հասկանալի է. մենք բախվեցինք ինքնաթիռի կորստի հետ, և ժամանակ էր անհրաժեշտ՝ իրավիճակը պարզելու համար»,- նշել է Պուտինը։


Նախագահն ընդգծել է, որ ողբերգության հետաքննությունը պահանջել է բարդ տեխնիկական փորձաքննություններ, «սև արկղերի» վերծանում և օդային երթևեկության կառավարման ծառայություններից ու Պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների վերլուծություն։


«Հուսով եմ, որ մենք թերթել ենք այդ էջը և կշարժվենք առաջ՝ ամրապնդելով վստահությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։