«Կրթությունը նորաձև է նաև քրեակատարողական հիմնարկներում». 3 դատապարտյալներ հանդես են եկել բանախոսություններով

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներ Մուշեղ Մխիթարյանը, Մարատ Սարգսյանը և Վիտալիոս Խիոնիդիսը հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով «Կրթությունը նորաձև է նաև քրեակատարողական հիմնարկներում», «Կրթության դերը տնտեսության մեջ», «Կրթությունը նորաձև է» թեմաները։ Այս մասին տեղեկացրել է ՔԿԾ-ն:



 

Ելույթների ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության նշանակությանը, դրա ազդեցությանն անձի և հասարակության զարգացման վրա, ինչպես նաև ներկայացվել են քրեակատարողական հիմնարկում իրականացվող կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները։