Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․


Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։


Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։