Քաղաքացիակենտրոն լրատվություն
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։